ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անվճար ինտերնետ` մարդաշատ վայրերում

Անվճար ինտերնետ` մարդաշատ վայրերում
06.11.2012 | 16:18

Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` մայրաքաղաքի ևս 15 դպրոցներում վերջինս կատարելու է համապատասխան ներդրումներ` ապահովելով տեխնիկապես հագեցած լսարաններ:

Համագործակցության առաջին փուլում թիվ 156 դպրոցում մեկ դասարան է նորոգվել ու կահավորվել համապատասխան տեխնիկական միջոցներով:
Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը` Երևանի քաղաքապետն առանձնացրել է նաև վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում, մասնավորապես այգիներում և պուրակներում, անվճար ինտերնետի ապահովման ծրագրի ընդլայնումը:
«2013-ի ծրագրերում նախատեսում ենք նոր այգիներ հիմնել ու, նաև բնակիչների առաջարկություններից և ցանկություններից ելնելով, WiFi համակարգերի միջոցով ապահովել դրանք ինտերնետ ծածկույթով»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ